Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Եթե… ապա…

Եթե… ապա…
20.09.2023 | 22:31

1994-ին Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադին չթողեցին առաջ շարժվել ու կանգնացրին Թալիշում, ուղիղ գծով 39 կմ հեռու Եվլախից:

Փոքրիկ Եվլախ քաղաքը Ադրբեջանի նավթագազային ու տրանսպորտային կապի առանքային հանգույցն է:

Հետո հեռացրին Մանվելին:

Հետո հեռացան Թալիշից:

Հետո արդեն կգնան Եվլախ:

Բա՞յց...

...բայց եթե 3 տարի առաջ «մառոժնիով» նախագահից ու «չագուչով» վարչապետից զատ, Արցախի ու ՀՀ բարձրաստիճան դեմքերի մեջ լիներ մի պլոճիկով տղա ու խփեր Եվլախին, հիմա անպլոճիկ Եվլախ չէինք գնա...

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 3461

Մեկնաբանություններ